Հայաստանը Թուրքիայից բաժանող սահմանն ընդամենը 50 մետր է հեռու Կարսի Քիլիթթաշ գյուղից։ Այս մասին գրում է թուրքական Gazetekarinca-ն` նշելով, որ կարճ հեռավորությունն իրականում ցույց է տալիս երկու ժողովուրդների համատեղությունը:
Ցեղասպանությունից հետո լքված հայկական տները վերաբնակեցվել են հարևան բնակավայրերից եկած քրդերով, որոնք ժամանակի ընթացքում դարձել են հայերի տների և նրանց եկեղեցիների նոր տերերը։
Քրդերը խոստովանում են, որ հարյուր տարվա ընթացքում Քիլիթթաշում որևէ նոր տուն չի կառուցվել։ «Մենք բնակվում են հայերի թողած տներում, մինչ օրս հայերի տանիքների տակ ենք ապրում»,- պատմել են տեղի բնակիչները։
Կարսի Դիգոր շրջանն այսօրվա Հայաստանից բաժանվում է Արփաչայ գետով: Այս բնակավայրը ուշադրություն է գրավում իր յուրահատուկ գեղեցիկ բնությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը