09 11 2018

ՊՆ մամուլի խոսնակը՝ ադրբեջանական մամուլի հրապարակումների մասին

ՊՆ մամուլի խոսնակը՝ ադրբեջանական մամուլի հրապարակումների մասին

Ադրբեջանը ոչ մի միլիմետր հող չի ազատագրել: Այս մասին ասել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով www.bellingcat.com-ի հրապարակման ադրբեջանական մեկնությանը, ըստ որի՝ հրապարակումն իբր արձանագրում է, որ Նախիջևանում նոր բարձունք է «ազատագրվել»

«Ես նման հայտարարությունները հերքում եմ՝ ինչպես իմ անունից, այնպես էլ հոդվածի հեղինակ Մասիս Ինգիլիսյանի անունից: Մասիսը ոչ մի նման բան չի ասել և չի գրել: Ադրբեջանական կողմը առաջ էր եկել, բայց բացառապես չեզոք տարածքի իր հատվածում»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ