Մոսկվայի Զելենոգրադսկի վարչական շրջանում նոյեմբերի 7-ի երեկոյան սառը զենքի կիրառմամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։
Միջադեպին մասնակցել է նվազագույնը 15 մարդ, այդ թվում՝ 7 հայ, հաղորդել է «Вечерний курьер»-ը։ Ինչպես նշվում է, պատահարի հետևանքով տուժել է առնվազն մեկ մարդ: Այլ տվյալներով՝ վիրավորվել է երեք մարդ․ նրանք հոսպիտալացվել են:
Ոստիկանությունը ձերբակալել է ծեծկռտուքի մասնակիցներից 8-ին՝ 7 հայի և 1 դաղստանցու, որոնք արդեն վկայություն են տվել: Ընդհանուր առմամբ որպես վկա ոստիկանական բաժանմունք է ներկայացվել 12 մարդ:
Բժիշկներն արդեն հաստատել են, որ բուժօգնության համար հիվանդանոց է դիմել մեկ մարդ, որը վնասվածքները ստացել է դանակահարման հետևանքով: Տուժածը դաղստանցի է, որը, ենթադրվում է, ծեծկռտուքի մասնակիցներից մեկն է եղել:
Վիրավորված աղստանցու վրա հարձակում գործելու մեջ կասկածվում է ծեծկռտուքին մասնակցած հայերից մեկը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը