Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է մասնագիտական հանձնախումբ, որի նպատակն է ուսումնասիրել մայրաքաղաքի չոր և վթարային ծառերը, տալ մասնագիտական եզրակացություն և անհրաժեշտության դեպքում կատարել հատում կամ խորը էտ:
12 անդամներից կազմված հանձնախմբի կազմում ներգրավված են գիտնականներ, ոլորտի մասնագետներ, բնապահպաններ, ծառագետներ եւ այլն:
Երևանի ավագանու անդամ Կարեն Անտաշյանը, ով նույնպես ներգրավված է հանձնախմբի աշատանքներում, մասնագետների հետ շրջել է հասցեագրված տարածքներում, ուսումնասիրել չոր եւ վթարային ծառերը:
Համաձայն հանձնախմբի արձանագրությունների՝ մայրաքաղաքում հատման են ենթարկա թվով 437 չոր ծառ, իսկ խորը էտի՝ 467 վթարային ծառ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը շեշտում է, որ ծառերի չորացման և վթարային դառնալու պատճառները տարբեր են:
Բնապահպանության վարչության պետի տեղակալը նաև հավելել է, որ տարվա ընթացքում առանձին դեպքերում նույնպես կարող են իրականացվել ծառերի հատման կամ խորը էտի աշխատանքներ: Իսկ այն քաղաքացիները, որոնք կհանդիպենք ապօրինի ծառահատումների, կարող են դիմել համապատասխան վարչական շրջանի աշխատակազմ կամ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ՝ +(374 11) 514 000 հեռախոսահամարով:
Չոր և վթարային ծառերի թվում հաճախակի հանդիպում են նաև այնպիսինները, որոնք արտաքինից վնասված չեն երևում: ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կենսաքիմիայի բաժնի ավագ գիտաշխատող Գայանե Ներսիսյանի խոսքերով արտաքինից անվնաս այդ ծառերի մոտ մասամբ բացակայում է արմատային համակարգը, և դրանք քամու ազդեցությանբ կարող են հեշտությամբ տապալվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը