Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ժամը հաղորդում է ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին: Համաձայն ոստիկանության՝ 2006 թվականի ծնված տղա երեխան նոյեմբերի 6-ին` ժամը 19:00-ի սահմաններում, տանից դուրս է եկել, գտնվելու վայրն անհայտ է: Երեխան ունի աուտիզմ:
Ձեռնարկվում են միջոցառումներ երեխային հայտնաբերելու ուղղությամբ:
Երեխայի հարազատները հայտնում են, որ Արթուրի հագին կան հողաթափեր, ջինսե տաբատ, կարմիր ժակետ։ Երեխան չի խոսում, հրահանգներ կատարում է, կարելի է ձեռքը բռնել ու քայլել դեպի ոստիկանություն, կամ տեսնելու դեպքում անմիջապես զանգահարել 911, կամ ոստիկանություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը