30 01 2023

Քոլերի, ծառերի տակ պախկված միանգամից հարձակվեցին ծնողների վրա․ զոհվածի հայրը՝ ոստիկանությանը



Այսօր դատարանը քննում է ոստիկանության հայցն ընդդեմ զոհվածների ծնողների։

«Զոհված զինծառայողների ծնողներից մեկի հետ առերեսման ժամանակ բարձրաստիճան սպան ասել է, որ ոչ մի օրինական պահանջ չի եղել, իսկ մեզ մեղադրում են, որ մենք չենք ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին և հասարակական կարգը խանգարել ենք»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց գործով անցնող զոհվածի հայրը։

«Հիմա չեմ հասկանում մեզ ինչու են կանչել այստեղ, եթե ոստիկանը ինքնախոստովանականով ասել է, որ նման բան չի եղել։ Գործը դատարանում է, սպասենք, բոլորիս էլ կհարցաքննեն, թե որոշումը ինչ կլինի թողնում ենք դատավորներին»,-ասաց զոհված զինծառայողի հայրը։

 «Բոլորդ էլ տեսաք, որ քոլերի տակ, ծառերի տակ պախկված միանգամից հարձակվեցին ծնողների վրա։ Սկզբից պապների, այնուհետև մայր ծնողների վրա։ Եթե ոստիկաններն այդքան համարձակ են թող գնան հակառակ կողմից 10 զինվոր առևանգեն բերեն մեր հայ 10 զինվորի հետ փոխանակեն, այլ ոչ թե գան որդեկորույս ծնողներին առևանգեն»,-ասաց զոհված զինծառայողի հայրը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ