Ամերիկյան Այովա նահանգի Ռեդֆիլդ համայնքի բնակչուհի, երեք երեխանեի միայնակ մայր Լերին Ուեսթը դարձել է հանրահայտ Powerball վիճակախաղի 688 մլն դոլարանոց ջեքփոթի երկու հաղթողներից մեկը։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Ջեքփոթը խաղարկվել էր հոկտեմբերի 27-ին: Դեռևս հայտնի է առաջին հաղթողի անունը։ Միայն հայտնի է, որ մյուս տոմսը գնվել է Նյու Յորքում:
Ինչպես հաղորդվում է, թեև 51-ամյա Ուեսթը շահել է ջեքփոթի կեսը, սակայն հարկերի գանձումից հետո 344 մլն դոլարի փոխարեն ստացել է «ընդամենը» 198 մլն դոլար:
Նա պատմել է, որ աշխատել է առողջապահության ոլորտում և միշտ երազել է վիճակախաղով խոշոր գումար շահելու մասին:
«Ցանկանում եմ շահածս կիսել ընտանիքիս, ընկերներիս հետ: Մտադիր եմ նոր մեքենա գնել, երկարատև հանգստի մեկնել: Գումարի մի մասը կնվիրաբերեմ բարեգործությանը»,-նշել է Ուեսթը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը