Հնդկաստանում՝ Գուջարաթ նահանգում, կառուցվել է աշխարհի ամենամեծ արձանը, որը ստացել է Միասնության արձան անվանումը, գրում է Korrespondent.net-ը:
Նոր մոնումենտը չափերով զգալիորեն գերազանցում է Բրազիլիայում գտնվող Հիսուս Քրիստոսի արձանը (38 մ) և ԱՄՆ-ի Ազատության արձանը (93 մ). այն ունի 182 մ բարձրություն:
Արձանը կանգնեցվել է Մահաթմա Գանդիի հետևորդներից Վալաբհայ Պատելի պատվին, ով մեծ ավանդ է ունեցել Հնդկաստանի նահանգների միավորման և մեկ ընդհանուր պետության ստեղծման գործում:
Արձանի կառուցման գաղափարի հեղինակը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդինն էր: Կառուցման համար պահանջվել է հինգ տարի և 430 միլոն դոլար․ մոնումենտի համար ծախսված հսկայական գումարը դարձել է քննադատությունների առիթ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը