Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության շենքի դիմաց, «Մերսեդես» մակնիքի ավտոմեքենա է այրվում:
Ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Մարգարյանի հրապարակած տեսանյութից երևում է, որ տեղում են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:
Տեղում են նաև ոստիկանության աշխատակիցները: Քիչ առաջ ժամանեցին նաև շտապօգնության աշխատակիցները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը