Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շատ ծանրաբեռնված է աշխատում, երբևէ այսքան ծանրաբեռնված չի եղել: Այս մասին նոյեմբերի 3-ին ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Եթե համեմատություն անցկացնենք նախորդ տարիների հետ, ամիսներ կան, որ բողոքներն ու գանգատները մոտ 10 անգամ գերազանցում են: Ընդհանուր առմամբ, 2016-ին մենք ստացել ենք 5113 բողոք, 2017-ին՝ 6417, իսկ այս տարվա 10 ամիսներին այդ թիվն արդեն մոտ 10 հազար է կազմում: Բացի այդ, մոտ 3 անգամ աճել է այցելություններ ազատազրկման վայրեր»,-ասաց Թաթոյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը