31 10 2018

Ուզբեկստանի փոխվարչապետին պաշտոնանկ են արել ֆերմերներին ծաղրելու համար

Ուզբեկստանի փոխվարչապետին պաշտոնանկ են արել ֆերմերներին ծաղրելու համար

Ուզբեկստանի փոխվարչապետը պատժել է բամբակի դաշտերում աշխատողներին` նրանց ստիպելով կանգնել սառը ջրում: Այս քայլի համար նա արդեն ազատվել է պաշտոնից, հաղորդում է Lenta.ru-ն։

Ինչպես նշվում է, Զոյիր Միրզաևը Ակկուրգանի շրջան այցի ժամանակ դժգոհ էր մնացել բամբակի դաշտերի ոռոգումից և 6 տղամարդու ստիպել է մոտ 40 րոպե կանգնած մնալ սառը ջրում:

Համապատասխան լուսանկարները հայտնվել են համացանցում` առաջացնելով քաղաքացիների դժգոհությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ