20 10 2022

Վաղը մեր պատվիրակներին կընդունի փոխվարչապետը․ Բրյուսովի համալսարանի ռեկտորի խորհրդական



Բրյուսովի դասախոսներն ու ուսանողները շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել՝ ընդդեմ ԲՈՒՀ-երի միավորման վերաբերյալ կառավարությամ որոշման։  Այսօր նրանք կառավարության դիմաց էին։ Համալսարանի պատվիրակներին ընդունել էին կառավարությունում , որից հետո, լրագրողների հետ զրույցում, Բրյուսովի հաալսարանի  ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանն ասաց․ «Մեզ ասացին, որ վաղը ժամը 13։00-ին  մեր հարցերին կպատասխանի ՀՀ փոխվարչապետ, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, ընդունեցինք այդ առաջարկը և վաղը մեր պատվիրակներին կընդունի փոխվարչապետը և կտա մեր հարցերի պատասխանը։ Նաև ասացի,  որ ղեկավարին՝ վարչապետին փոխանցեն, որ ուսանողները դասադուլի պրոցեսի մեջ են  և լիազոր մարմնից որևէ անգամ  կոչ, հորդոր չի եղել մեր ուսանողներին, որպեսզի նրանք վերադառնան լսարան»,-ասաց ռեկտորի խորհրդականը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ