31 10 2018

Ավիավթար՝ Աֆղանստանում․ 20 զոհ կա

Ավիավթար՝ Աֆղանստանում․ 20 զոհ կա

Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, որում 20 մարդ է եղել, այդ թվում` պաշտոնյաներ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Tolonews հեռուստաընկերությանը։

Ինչպես հաղորդել է երկրի Զինված ուժերի ներկայացուցիչը, ողջ մնացածներ չկան:

Հեռուստաընկերության տվյալներով՝ երկու ուղղաթիռ միասին են եղել օդում, նրանցից մեկը վթարվել է։ Պատճառները դեռևս չեն պարզվել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուղղաթիռը կործանվել է Անար-Դարա քաղաքի մոտակայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ