31 10 2018

Պայթյուն՝ Արխանգելսկում

Պայթյուն՝ Արխանգելսկում

Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկ քաղաքում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է մեկ մարդ, ևս երեք հոգի գտնվում է հիվանդանոցում: Այդ մասին հայտնել է Արխանգելսկի մարզպետ Իգոր Օռլովը, գրում է «РИА Новости» գործակալությունը:

Պայթյունը տեղի էր ունեցել Անվտանգության դաշնային ծառայության վարչության շենքի ներսում:

Մարզպետը հավաստիացրել է, որ տարածքում ձեռնարկվել են անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումներ:

Միջադեպի պատճառները պարզվում են: Լրատվամիջոցները նշում են, որ շենքում գտնվող բոլոր մարդիկ շտապ տարհանվել են, տարածքը շրջափակվել է իրավապահների կողմից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ