2018 թվականի հոկտեմբերի 31-ից Երևան քաղաքի Արտաշատի խճուղի, Արին Բերդի և Թամանցիներ փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկանում ենք ճանապարհային ոստիկանությունից:
Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կկազմակերպվի եռանկյունաձև անվտանգության կղզյակ, որի շնորհիվ հնարավոր կլինի Արտաշատի խճուղուց դեպի Արին Բերդի փողոց ձախ շրջադարձ հետադարձ և ուղիղ կատարել առանձնացված գոտիներով: Արին Բերդի փողոցի վրա՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Արտաշատի խճուղի ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին: Նշված խաչմերուկը կկահավորվի համապատասխան տեխնիկական միջոցներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը