26 10 2018

Վանեցյանին ճանաչում եմ 14 տարի, բայց 20 տարի է՝ էներգետիկ համակարգում եմ. Գարեգին Բաղրամյան

Վանեցյանին ճանաչում եմ 14 տարի, բայց 20 տարի է՝ էներգետիկ համակարգում եմ. Գարեգին Բաղրամյան

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը վստահեցնում է, որ պաշտոնի նշանակման մեջ ոչ մի դեր չի ունեցել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալ լինելը։

«Այո, Վանեցյանն իմ բաջանաղն է, իրար ճանաչում ենք շուրջ 14 տարի, բայց ես 20 տարի է՝ էներգետիկ համակարգում եմ աշխատում։ Չեմ կարծում, որ բարեկամական կապն է կողմնորոշիչ դեր ունեցել վարչապետի համար նման առաջարկ անելու համար։ Չեմ կարծում, որ Վանեցյանի բաջանաղը լինելն է նպաստել, որ նշանակվել եմ այս պաշտոնում»,– հոկտեմբերի 26–ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բաղրամյանը։

Հարցին, թե մամուլում լուրեր են շրջանառվում, թե նա իրեն այլ պաշտոնում է տեսնում, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց.

«Ես ինձ շատ հարմարավետ եմ զգում, ունեմ բազմաթիվ ծրագրեր և անկախ նրանից, որ ժամանակավոր պաշտոնակատար եմ, սպասողական վիճակ չկա, բոլոր ծրագրերն իրագործում ենք և աշխատում ենք այնպես, ինչպես նախկինում աշխատել ենք»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ