Կառավարությունը որոշել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել գործող նախագահ Գարեգին բաղրամյանի թեկնածությունը։
Հարցը ներառված է գործադիրի նիստում։
Նշենք, որ Գարեգին Բաղրամյանն այդ պաշտոնում է 2019թ․ ապրիլից։ Մինչ այդ ևս աշխատում էր հանձնաժողովում, իսկ 2018թ․ հոկտեմբերից մինչ 2019թ․ ապրիլը աշխատել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը