Ստամբուլի Էսենյուրթ շրջանում՝ գործարաններից մեկում, խոշոր հրդեհ է բռնկվել։ Կրակը հասել է նաև հարևան գործարաններին։ Այս մասին հայտնում է Trend-ը։
Ինչպես հաղորդվում է, հրդեհի հետևանքով զոհեր չկան:
Հրդեհը սկիզբ է առել ներկատախտակների գործարանում, ինչից հետո շատ արագ տարածվել է պլաստիկ շշերի ու տեքստիլի արտադրությամբ զբաղվող հարևան երկու գործարանների վրա:
Կրակը դեռևս չի մարվել, հրդեհը տարածվել է շուրջ 4000 քմ տարածքի վրա։ Մարման աշխատանքներին մասնակցում է 98 հրշեջ-մեքենա ու 180 հրշեջ-փրկարար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը