Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի դուստր Ջեննա Բուշ-Հագերը պատմել է, որ Սպիտակ տանն ուրավականների է հանդիպել։ Այս մասին հաղորդում է Huffington Post-ը։
NBC հեռուստաընկերության եթերում Ջեննան պատմել է, թե ինչպես է Սպիտակ տանն ապրելու ընթացքում նա քրոջ՝ Բարբարայի հետ մի օր 20-ական թվականների դաշնամուրային երաժշտություն լսել, որը հնչել է բուխարու միջից;
«Մենք դա քննարկեցինք մեր մեջ։ Սակայն նրանք բարի մտադրություններով էին եկել։ Նրանք բարյացակամ ուրվականներ էին»,- կիսվել է Բուշ-Հագերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը