18 10 2018

Սյունեցիները կրկին բողոքում են Հունան Պողոսյանի նշանակման դեմ

Սյունեցիները կրկին բողոքում են Հունան Պողոսյանի նշանակման դեմ

Սյունեցիները դարձյալ բողոքում են նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի նշանակման դեմ: Նրանք փակել են միջպետական ճանապարհը՝ պահանջելով մարզպետ Պողոսյանի հրաժարականը:

Հիշեցնենք, որ որ հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետ նշանակվեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, և հենց նույն օրը ի նշան նոր մարզպետի դեմ բողոքի` Սյունիքի մարզում փակել էին միջպետական ճանապարհը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս բողոքին, ասել էր, որ բողոքողները սյունեցիներ չեն, իրենց կուսակցության անդամներն են:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ