18 10 2018

Բանկը տոկոսն է ուզում, երեխաները՝ հաց, դուք էլ ասում եք՝ սպասեք․ բողոքի ցույց



Հոտեմբերի 18-ին «Լիդիան Արմենիա» ըկերության մեծ թվով աշխատակիցներ բողոքի ակցիա էին կազմակերպել Վայոց Ձորի մարզպետարանի շենքի դիմաց: Նրանցից շատերին «Լիդիան Արմենիան» արդեն իսկ ուղարկել է աշխատանքից հեռացման ծանուցագրեր:

Բողոքի ակցիայի մասնակիցները որպես առաջնային խնդիրներ նշում էին հատկապես բանկերից վերցրած գյուղատնտեսական վարկերի սպասարկման հարցը:

Մի քանի հոգի էլ իրենց վրդովմունքն էին արտահայտում՝ նոր կառավարության անտարբեր վերաբերմունքի հետ կապված՝ ասելով, որ իրենք հույս ունեին, որ ժողովրդի աջակցությունը վայելող Փաշինյանի թիմն այս հարցում ավելի հետևողական կլիներ ու բանը մարդկանց աշխատանքից ազատելուն չէր հասնի: Բնակիչները նշել են, որ այս պայմաններում հարցի լուծման միակ տարբերակն իրենց համար արտագաղթելն է, քանի որ առանց աշխատանքի չեն կարող ապրել Հայաստանում: Նրանք վրդովված էին, թե ինչու կառավարությունը չի կարողանում լուծել Լիդիան ընկերության մուտքը փակած մի քանի հոգու հարցը, որոնցից շատերն էլ մարզի բնակիչ չեն:

Մարզպետ Տրդատ Սարգսյանն ասաց,․ որ հարցը կքննարկեն և կպատասխանեն գյուղացիներին, իսկ թե կոնկրետ երբ՝ չգիտի։ 

Նշենք, որ արդեն մի քանի ամիս է դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները փակել են մի խումբ մարդիկ, ինչի պատճառով Լիդիան ընկերությունը չի կարողանում անցնել իր բնականոն աշխատանքին: Կառավարությունն աշխատանքային խումբ է ձևավորել, որը քննարկում է հանքի լիցենզիայի համապատասխանությունը հայաստանյան օրենքներին։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ