18 10 2018

Երեք լրագրողներ կհայտնվեն Ադրբեջանի «սև ցուցակում»

Երեք լրագրողներ կհայտնվեն Ադրբեջանի «սև ցուցակում»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երեք լրագրողների՝ Ժաննա Քուշներին, Ֆրանսուա Դոստային, Հաջիջ Ռիդուային կներառի իր տխրահռչակ «սև ցուցակում», գրում է Minval.az-ը։ 

Պատժամիջոցի պատճառը նույնն է՝ այցը Արցախի Հանրապետություն։ Լրագրողների այցը ԼՂ կազմակերպվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախօրեին։

ԱԳՆ-ի կարծիքով՝ նման այցով լրագրողները «խախտել են լրագրողական էթիկան և օբյեկտիվության սկզբունքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ