17 10 2018

Սահմանախախտների խումբ են ձերբակալել

Սահմանախախտների խումբ են ձերբակալել

Ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանի 4 սահմանախախտների են ձերբակալել։

ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը հայ–թուրքական պետական սահմանը հատելու անօրինական փորձի ժամանակ ձերբակալվել է սահմանախախտների խումբ։ Նրանք մտադրվել էին գիշերը գաղտնի մտնել Արաքս գետը ու կարճ ժամանակահատվածում հատել սահմանը: Սակայն Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը:

Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները ծագումով Հարավային Ասիայից են: Սահմանախախտները փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին:

Նշենք, որ սա վերջին օիրերին արդեն երրորդ դեպքն է։ Նախորդ դեպքերը գրանցվել էին հոկտեմբերի 16-ին և 15-ին։

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած ու ձերբակալված անձի վերաբերյալ:

ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձը քուրդ է: Նշվում է, որ նա հատել է հայ-թուրքական սահմանը վերջերս թույլ տված ծանր հանցագործությունների համար Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմիններից թաքնվելու նպատակով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ