Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանին հերթական սահմանախախտին են ձերբակալել:
Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահները անհայտ մարդու են նկատել, որը հատում էր պետական սահմանը:
Սահմանախախտն ուշադիր զննում էր տեղանքը և աշխատում աննկատ առաջ շարժվել՝ օգտագործելով տեղանքի անհարթությունները: Որոշ ժամանակ անց նրա շարժման ենթադրվող երթուղու վրա սահմանապահները դարանակալել են: Սահմանախախտը ձերբակալվել է սահմանապահ ջոկատի զինծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ:
Նախնական տեղեկություններով՝ ձերբակալված անձը Թուրքիայի քաղաքացի է: Ապօրինի սահմանախախտման դրդապատճառները կպարզեն իրավասու մարմինները:
Օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանախախտին հանձնել են Հայաստանի իրավապահ մարմիններին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը