Սանկտ Պետերբուրգի «Գոստինիյ դվոր» շրջանում ավտոմեքենայից հազար ռուբլիանոցներով 50.000 ռուբլի են նետել անցորդների վրա, հայտնում է Lenta.ru-ն։
Հրապարակած տեսանյութում երևում է, որ զարմացած անցորդները շտապել են հավաքել գումարը, թղթադրամներն իսկական են եղել:
Ավելի ուշ Instagram-ի richrussiankids էջում տեսանյութ է հրապարակվել, որն արվել է ավտոմեքենայի ներսում և որում տեսնում ենք դիմակավորված երիտասարդի, որի ձեռքում կա 50.000 ռուբլի: Նա ասում է, որ այս գումարը Սանկտ Պետերբուրգում միջին աշխատավարձն է կազմում:
«Եվ դուք սրա համա՞ր եք ձեզ կոտորում»,- ասում է երիտասարդը, որն ընդգծում է՝ փողը միայն «թղթի կտորներ են»: Երիտասարդը տեսախցիկի առաջ սկսում է նետել թղթադրամները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը