Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին անմասն չի մնացել նաև ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես իր էջում գրել է.«Soomet de la Francophonie, Yerevan 2018:
Տեսնելով ԿԳ նախարարի գրառումը՝ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Արայիկ Հարությունյանին ասեք, որ ոչ թե soomet է, այլ sommet: Իսկ Երևանը ֆրանսերեն Erevan է գրվում: Ամոթ չի լեզուն չիմանալը: Ամոթ է՝ իմանալու իմիտացիա ստեղծելը, երբ կրթության և գիտության նախարար ես»:
Իսկ ահա Գեղամ Մանուկյանը գրել է «Կառավարության մեր անդամները լավ կլիներ գնային միայն իրենց ծանոթ լեզվով համաժողովների...»:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Կրթության և գիտության նախարարը հրապարակայնորեն ստուգում էր ուսուցիչներից մեկի անգլերենի իմացության մակարդակը: Երբ Երևանի 130 դպրոցի տնօրենը դժգոհում էր դպրոցներում անգլերենի մակարդակից, նախարարը նրան պատասխանել էր.
«Ես վստահ եմ, որ հիմա այն տեքստը, որ դուք ասեցիք հայերեն, լինելով խորացված դպրոցի նախկին աշակերտ՝ այդ տեքստն անգլերենով չէիք ասի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը