Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի լիագումար նիստը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարը փոխանցեց Հայաստանին:
Լիագումար նիստի ընթացքում նախագահությունը Հայաստանին փոխանցելու մասին հայտարարեց Մադագասկարի Սենատի նախագահ Ռիվո Ռակոտովաոն:
Հայաստանն առաջիկա երկու տարիների ընթացքում կնախագահի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը