Ինդոնեզիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1944-ի։ Այս ցուցանիշը կարող է եռապատկվել և գերազանցե 5.000-ը, հաղորդում է The Guardian-ը։ Երկրաշարժը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ։
Իշխանությունները հավանական են համարում իրադարձությունների նման զարգացումը, քանզի փլատակների տակ ողջ մարդ գտնելու հավանականությունը գրեթե զրոյական է:
Ինչպես հաղորդվում է, այժմ Սուլավեսի կղզում մի քանի հազար մարդ անհետ կորած է համարվում: Կղզու Բալարոա և Պետոբո շրջաններում անհետ կորածների թիվը հասել է 5.000-ի: Այնուամենայնիվ, իշխանությունները զոհերի պաշտոնական թիվը կհայտարարեն միայն որոնողա-փրկարարակա աշխատանքներն ավարտելուց հետո: Աշխատանքներն ավարտվելու են հինգշաբթի:
Բազմաթիվ երկրներ միլիոնավոր դոլարների օգնություն են ուղարկել Ինդոնեզիա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը