08 10 2018

Ինտերպոլի ղեկավարը հրաժարական է տվել

Ինտերպոլի ղեկավարը հրաժարական է տվել

Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը հրաժարական է տվել։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով միջազգային կազմակերպության հայտարարության մեջ:

«Հոկտեմբերի 7-ին Լիոնում գործող գլխավոր քարտուղարությունը դիմում է ստացել Մեն Հունվեյի՝ որպես Ինտերպոլի նախագահի պարտականությունները վայր դնելու մասին», - նշվում է հայտարարության մեջ: 

Ըստ Կանոնադրության՝ կազմակերպության նոր ղեկավար կդառնա ավագ փոխնախագահ Կիմ Չեն Յանը: Նոր ղեկավարի ընտրությունները տեղի կունենա կազմակերպության գլխավոր վեհաժողովի նիստի շրջանակում՝ նոյեմբերի 18-21-ը․ Արաբական Միացյալ Էմիրություններում:

Ըստ ավելի վաղ հաղորդվող տվյալների՝ Չինաստանի իշխանությունները Հունվեյին կասկածում են երկրի օրենսդրությունը խախտելու մեջ: Նա հայրենիք արձակուրդի մեկնելուց հետո մի քանի օր կապի դուրս չէր եկել, և Ինտերպոլը պահանջել էր Չինաստանի իշխանություններից տեղեկություն հաղորդել վերջինիս գտնվելու վայրի մասին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն էին սկսել Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյի անհետացման առնչությամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ