Ֆրանսիան աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին հրաժեշտի ազգային արարողություն կկազմակերպի, հայտնում է France 24-ը՝ հղում տալով երկրի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակին:
Ֆրանսիայի ամենահայտնի աստղերից մեկի՝ Շառլ Ազնավուրի պատվին արարողությունը տեղի կունենա Փարիզում: Արարողության ժամանակ ելույթ կունենա Ֆրանսիայի նախագահը:
Նշենք, որ լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն՝ Ազնավուրի ընտանիքը դեմ է նման միջոցառման կազմակերպմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը