03 10 2018

ԱԱԾ-ն անասնագողության դեպք է կանխել



Ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 1:15-ի սահմաններում Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղի բնակիչ Խաչիկ Գրեյանը հայտնաբերել է, որ գոմից խոշոր եղջերավոր անասուններ են գողացել: Այդ մասին նա անմիջապես տեղեկացրել է գյուղի հարևանությամբ տեղակայված ՀՀ ԱԱԾ ՍԶ սահմանապահ ուղեկալի պետին:

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Համապատասխան գործողությունների արդյունքում, պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգը քիչ անց հայտնաբերել է 7 գլուխ խոշոր եղջերավոր անասունները, ինչպես նաև պարզել, որ փշալարային արգելափակոցների մոտ 2-3 մետր հատվածը կտրված է:

Սահմանապահ զորքերի զինծառայողների արհեստավարժության շնորհիվ անասնագողության դեպքը կանխվել է: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ