ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Շառլ Ազնավուրի մահվան առիթով ցավակցական ուղերձ է հղել։
Ուղերձում նշվում է․ «Բառերով հնարավոր չէ նկարագրել այն մեծ վիշտը, որ ապրում եմ այս պահին։ Շառլի հեռանալը շատ մեծ, անդառնալի կորուստ և ցավ է բոլորիս համար, հատկապես նրանց համար, ովքեր նրան մոտիկից են ճանաչել։
Հայաստանի ազգային հերոսը, հայ ժողովրդի դեսպանն աշխարհում, դարի արտիստը, ֆրանսիական երգի հայրը, մեր բոլորի կողմից այնքան սիրված Շառլ Ազնավուրը իր անզուգական, անկրկնելի, վառ տաղանդով, իր շիտակությամբ, իր լավատեսությամբ, իր բարությամբ հիացմունք էր առաջացնում ողջ աշխարհում։ Նա մարմնավորեց հայ ազգի ճակատագիրը, նրա վերածնունդը, անկոտրում կամքը, աշխատասիրությունը, անպարտելիությունը։ Շառլի կյանքն ինքնին մի հրաշալի ֆիլմ էր՝ լուսավոր և լի մարդասիրությամբ։ Այդ պատմությունը, այդ հրաշքը շարունակվում է և շարունակվելու է։ Ազնավուրի վառ աստղը երկնքից միշտ լուսավորելու է մեզ բոլորիս։ Հավերժ փառք քեզ, սիրելի Վարպետ, սիրելի Շառլ, Մեծ Հայ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը