Եթե վառելափայտի գինը բավական բարձրացել է, և նույնիսկ չեն կարողանում գտնել, ուրեմն մենք անտառները լավ ենք պահում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ով փորձեց այլընտրանք առաջարկել այն համայնքներին, ովքեր ձմռան նախաշեմին ջեռուցման համար չեն կարողանում վառելափայտ գնել, քանի որ բավական թանկ է, իսկ գազ չունեն: Նախարարը համաձայնեց, թե մեկ-երկու տարի միգուցե դժվար կլինի, բայց պնդեց, թե այնպես չէ, որ հաշվի չեն առել այդ խնդիրը:
«Վառելափայտի այս ծավալի սպառումը որ կար, պայմանավորված է ոչ թե նրանով, որ փայտի կարիքը կար, այլ քանի որ շատ էին գողանում, դրա հետևանքով գինը շատ ավելի ցածր էր, և նույնիսկ այն մարդիկ, ովքեր կարող էին գազ վառել, հոսանք վառել և այլն, բոլորը փայտ էին վառում»,- ասաց նա:
Հիշեցմանը, որ շուկայում իր նշած ծավալներով փայտը վաճառվում է բավական թանկ գնով, նախարարն ասաց, թե այլ տարբերակներ էլ կան. «Այլընտրանքային էլեկտրաէներգիա կարող են օգտագործել, որովհետև կան համայնքներ, որոնք արևային էներգիա են օգտագործում, կամ այլ վառելանյութեր օգտագործել, ինչպես օրինակ Շիրակի մարզն ամբողջովին օգտագործում է այլընտրանքային էլեկտրաէներգիա՝ պելետներ և այլն»,- ասաց նա:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը