24 09 2018

Հայաստանը՝ արագ զարգացող զբոսաշրջությամբ եվրոպական երկրների տասնյակում

Հայաստանը՝ արագ զարգացող զբոսաշրջությամբ եվրոպական երկրների տասնյակում

Bloomberg պարբերականը ներկայացրել է Եվրոպայում զբոսաշրջության տեմպի արագ աճ արձանագրող երկրների տասնյակը, որում ն է ներառվել է նաև Հայաստանը: Cox & Kings  զբոսաշրջային ընկերության ամերիկյան մասնաճյուղի տնօրեն Ուորեն Չանգը բացահայտել է  Եվրոպայում այն 10 պետությունները, որտեղ զբոսաշրջությունը զարգանում է արագ տեմպերով: Տասնյակը կազմվել է՝ հիմնվելով զբոսաշրջության ոլորտի տարեկան աճի տվյալների վրա:

Խոսելով Հայաստանի մասին՝ մասնագետը նշել է, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի տարեկան աճը կազմել է 18.65%: Ուորեն Չանգը 2019 թվականի ճամփորդական հետաքրքիր ուղղություններից մեկը համարում է Հայաստանը: Նրա խոսքով՝ Cox & Kings  ընկերությունը նախատեսում է առաջիկ շաբաթների ընթացքում ՀՀ-ն Վրաստանի հետ կապող նոր երթուղի ներդնել:

Ուղղությունը սպասարկող զբոսաշրջային ընկերությունների թվում են Abercrombie & Kent-ը, Ker & Downey-ը և  TCS World Travel-ը, որոնք հավաքական ուժերով գովազդում են Հայաստանը խորհրդանշող արժեքները՝ Արարատ լեռը, մայրաքաղաք Երևանը: Abercrombie & Kent-ի միջոցով ճամփորդելիս զբոսաշրջիկները նաև այցելում են տեղական կոնյակի և գինու և գործարաններ, հանդիպում են գորգերի արտադրողների հետ, հին վանական համալիրներում ունկնդրում հոգևոր երաժշտություն, հայկական ընտանիքի հետ մասնակցում լավաշ թխելու գործընթացին:

Հայաստանը զբաղեցնում է առաջատար տասնյակի վերջին հորիզոնականը: Առաջին հորիզոնականում Սան Մարինոն է, որին հետևում են Վրաստանը, Իսրայելը: Տասնյակում ներառվաշ են նաև Թուրքիան, Իսլանդիան, Մակեդոնիան, Ադրբեջանը, Մոլդովան և Բոսնիա և Հերցեգովինան: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ