23 09 2018

Հրաբխի ժայթքում՝ Բաքվում



Կիրակի Բաքվի Ղարադաղի շրջանում հրաբխի ժայթքում է եղել։ Այս մասին հաղորդում է Trend.az-ը-ը՝ հղում տալով Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությանը:

Ինչպես հաղորդվում է, հրաբխի ժայթքումն առավոտյան է տեղի ունեցել և դեռևս շարունակվում է:

«Օթման-Բոզդաղ ցեխային հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել ժամը 8:53-ին Բաքվի Ղարադաղի շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Երկրորդ ժայթքումը գրանցվել է ժամը 9:58-ին:

«Ցեխի արտանետման բարձրությունը 200-300 մետր է եղել: Հրաբխի հարակից տարածքներում մինչև 40 մետր խորությամբ բազմաթիվ ճեղքվածքներ են առաջացել»,- նշել են ադրբեջանական գերատեսչությունից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ