22 09 2018

Երևանը՝ ամենավտանգավոր քաղաքների թվում

Երևանը՝ ամենավտանգավոր քաղաքների թվում

ՀՀ մայրաքաղաք Երևանն ընդգրկվել  աշխարհի ամենավտանգավոր քաղաքների թվում։ Վարկանշային ցանկում 327 քաղաքի անուն կա։ Երևանը հայտնվել է 270-րդ հորիզոնականում, գրում է Numbeo-ն:

Աշխարհի ամենավտանգավոր քաղաքը է ճանաչվել Հոնդուրասի Սան Պեդրո Սուլան։

Այս տարի հանցավորության ամենաբարձր մակարդակն ունեցող քաղաքների առաջատար հնգյակում են նաև Վենեսուելայի Կարակասը, Պապուա-Նոր Գվինեայի Պորտ Մորսբին, Բրազիլիայի Ֆորտալեզան և ՀԱՀ-ի Դուրբանը։

ՌԴ մայրաքաղաք Մոսկվան ամենավտանգավոր քաղաքների ցանկում զբաղեցրել է 144-րդ հորիզոնականը, Անկարան՝ 172-րդ, Բաքուն՝ 286-րդ, Թբիլիսին՝ 312-րդ։

Հիշեցնենք, որ որպես ամենաանվտանգ քաղաքներ փորձագետները նշել են Աբու Դաբին, Դոհան և Բազելը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ