Փորձագետները կազմել են աշխարհի ամենաանվտանգ քաղաքների վարկանշային ցանկը։ Առաջին հորիզոնականում Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքն է։ Մեգապոլիսն արդեն երկրորդ տարին է, ինչ առաջատար տեղն է զբաղեցնում այս ցանկում։ Այստեղ հանցագործության ցուցանիշը եղել է 13,63 տոկոս, իսկ անվտանգության ցուցանիշը՝ 86,37 տոկոս: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ վկայակոչելով thenational.ae-ին։
Ցանկում տեղ են գտել աշխարհի 338 քաղաքներ։ Նախորդ տարվա համեմատ, Աբու Դաբին կարողացել է բարելավել իր ցուցանիշները։
Ամենաանվտանգ քաղաքների առաջատար տասնյակում են հայտնվել նաև Դոհան (հանցագործության ցուցանիշը` 14,48 տոկոս), Շվեյցարիայի Բազելը (16,01 տոկոս), Օդեսան (16,77 տոկոս), Տոկիոն (16,86 տոկոս), Բեռնը (17,24 տոկոս), Մյունխենը (17,24 տոկոս), Սինգապուրը (16,23 տոկոս), Կանադան (16,23 տոկոս) 45 տոկոս) և Ցյուրիխը (19,01 տոկոս):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը