22 09 2018

«Ֆլորենս» փոթորիկը ԱՄՆ-ին 38-50 մլրդ դոլարի վնաս է հասցրել

«Ֆլորենս» փոթորիկը ԱՄՆ-ին 38-50 մլրդ դոլարի վնաս է հասցրել

«Ֆլորենս» փոթորիկի՝ ԱՄՆ-ին պատճառած տնտեսական վնասը կազմում է 38-50 միլիարդ դոլար։ Նման հաշվարկներ է ներկայացրել Moody's Analytics վերլուծական գործակալությունը: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Wall Street Journal-ին։

Նշվում է, որ խոսքն այն վնասի մասին է, որը հասցվել է անշարժ գույքին, տրանսպորտային միջոցներին: Նաև հաշվի են առել տեղական ձեռնարկությունների եկամուտների պակասորդը։ Ապահովագրական ընկերությունների ընդհանուր վճարումները փոթորիկից հետո կազմում են 1․7-ից 5 միլիարդ դոլար։

Այսպիսով «Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ պատմության մեջ ամենաավերիչ փոթորիկների թվում յոթերորդը կդառնա։ Նյութական ամենամեծ՝ 133․5 միլիարդ դոլարի վնասը երկրին հասցրել է «Հարվի» փոթորիկը, որը բռնկվել էր Տեխասում 2017 թվականի օգոստոսին։ «Հարվի»-ին հետևում են «Մարիա»-ն՝ 120 միլիարդ դոլար հասցրած վնասով, և «Իրմա»-ն՝ 84․2 միլիարդ դոլար։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ