ԱՄՆ-ի հարավ-արևելքում պատուհասած «Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 110-ը։ Զոհերի թվի մասին հայտնում է CBS News-ը։
«Փոթորկի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 100-ը ողջ հարավ-արևելքում (ԱՄՆ)... Հելենը սպանել է առնվազն 116 մարդու»,-ասվում է հեռուստաալիքի կայքում հրապարակված լուրում։
Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնել էր 89 զոհի մասին։
Ըստ PowerOutage.us մոնիտորինգային պորտալի՝ Վիրջինիայում, Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում, Ջորջիայում և Ֆլորիդայում, ընդհանուր առմամբ առանց էլեկտրականության է մնում մոտ 2,06 միլիոն բաժանորդ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը