20 09 2018

Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել



Ռուսական ՄիԳ 31 ինքնաթիռը կործանվել է Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ մարզում։ Դեպքը տեղի է ունեցել նախօրեին Մոսկվայի ժամանակով 15:30-ին՝ պլանային ուսումնամարզական թռիչքի ժամանակ: Ավիավթարի պատճառը կործանիչի տեխնիկական անսարքությունն է եղել։ Ընկնելուց հետո կործանիչն ամբողջությամբ այրվել է, գրում է РИА Новости-ն։

ՌԴ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ երկու օդաչուն էլ ինքնանետման միջոցով փրկվել են: Կործանիչն ընկել է անմարդաբնակ վայրում և որևէ ավերածություն չի առաջացրել։

Համացանցում հրապարակվել է առաջին տեսանյութը կործանման վայրից։ Կադրերում երևում են ինքնաթիռի այրվող բեկորները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ