19 09 2018

Կույր կամ թույլ տեսողությամբ ընտրողներին կտրամադրվեն հատուկ քվեաթերթիկներ

Կույր կամ թույլ տեսողությամբ ընտրողներին կտրամադրվեն հատուկ քվեաթերթիկներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել և հասցեատերերին է փոխանցել բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ մամուլի ծառայությունից։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 տեղամասերում կույր կամ թույլ տեսողությամբ ընտրողներին կտրամադրվեն նաև քվեաթերթիկի բրայլյան գրատեսակով հատուկ կաղապարներ և խոշորացույցներ, որոնք կապահովեն այդ ընտրողների ինքնուրույն քվեարկելու հնարավորությունը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ