Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի նախարի ֆեյսբուքյան էջից։
«Սույն թվականի սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Կարևորելով ակտիվ մասնակցությունը քաղաքական բոլոր գործընթացներին՝ սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում: Տեղեկացնում ենք նաև, որ ընտրողների ցուցակները ազատ են ծանոթացման համար: Ցուցակներում ընտրողների ընդգրկվածությունը կարելի է ճշտել՝ այցելելով կայքը»,- ասվում է Մխիթար Հայրապետյանի հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը