18 09 2018

Հետո նրանք եկան լրագրողների հետևից. ես չբողոքեցի, քանի որ լրագրող չէի. Արմեն Աշոտյան

Հետո նրանք եկան լրագրողների հետևից. ես չբողոքեցի, քանի որ լրագրող չէի. Արմեն Աշոտյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում է կատարել.

«Իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը բազմաթիվ զուգահեռներ ունի այլ երկրներում ժողովրդի անունից իշխանության եկող, իսկ հետո այն ուզուրպացնող ռեժիմների հետ:

Հուսամ, մենք չենք հասնի նրան, որ տարիներ հետո որևէ մտավորական, որի աչքերը կբացվեն, գերմանացի հոգևորական Մարտին Նիմյոլերի (Martin Niemöller) նման ստիպված կլինի խոստովանել.

Երբ հեղափոխականները եկան հանրապետականների հետևից, ես լռեցի, քանի որ հանրապետական չէի:

Հետո նրանք բանտարկեցին Ռոբերտ Քոչարյանին, ես լռեցի, քանի որ քոչարյանական չէի:

Հետո նրանք եկան ազգայնականների հետևից, ես լռեցի, քանի որ ազգայնական չէի:

Հետո նրանք եկան լրագրողների հետևից. ես չբողոքեցի, քանի որ լրագրող չէի:

Հետո նրանք եկան քրիստոնյաների հետևից, ես անտեսեցի, քանի որ քրիստոնյա չէի

Հետո նրանք եկան իմ հետևից. սակայն այլևս ոչ ոք չկար, որ բողոքեր…»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ