17 09 2018

Yerevan.Today-ի խմբագրությունը խուզարկությունից հետո. լուսանկարներ

Yerevan.Today-ի խմբագրությունը խուզարկությունից հետո. լուսանկարներ

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցները սեպտեմբերի 17-ի վաղ առավոտից խուզարկություն էին անցկացնում Yerevan.Today-ի խմբագրությունում: Թվով մոտ 10 աշխատակիցներ գաղտնալսող սարքեր էին փնտրում, ստուգում խմբագրության համակարգիչները` պարզելու, թե ինչպես ենք ստացել և հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման youtube-յան լինքը։

Մոտ 6 ժամ տևած խուզարկությունից հետո առգրավվել են խմբագրության համակարգիչները՝ այդ կերպ խաթարելով մեր բնականոն աշխատանքը:

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ անմիջապես խուզարկությունից հետո:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ