16 09 2018

Կառավարության շենքի առջև ինքնահրկիզված տղամարդը մահացել է

Կառավարության շենքի առջև ինքնահրկիզված տղամարդը մահացել է

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է 49-ամյա Արմենակ Պետրոսյանը, ով կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում էր կատարել։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից հայտնել են, որ Պետրոսյանի շնչուղիների մոտ 70 տոկոսն այրված է եղել։

Արմենակ Պետրոսյանը Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, սեպտեմբերի 9-ին ինքնահրկիզման փորձ էր արել: Քաղաքացիները կարողացել էին նկատել և կրակը հանգցնել, սակայն տղամարդը դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ էր ստացել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ