Which? սպառողների բրիտանական ասոցիացիայի աշխատակիցները հետազոտություն են անցկացրել և պարզել, թե որ ավիաընկերություններն են ամենից հաճախ հեռաձգել չվերթները, գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով The Sun-ին։
Մասնագետները վերլուծել են թռիչքների երեք և ավելի ժամով ուշացումները Մեծ Բրիտանիայից և հակառակ ուղղությամբ՝ 2017 թվականի հունիսից 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում։ Առաջին հորիզոնականում է հայտնվել EasyJet ավիաընկերութւոնը, որն ընդհանուր հաշվով ուշացրել է 2618 չվերթ, երկրորդ տեղում է իռլանդական Ryanair-ը՝ 1868 ուշացած չվերթով, իսկ երրորդ հորիզոնականում British Airways ավիաընկերությունն է, որը մեկ տարում ուշացրել է 1668 չվերթ։
Ասոցիացիայի աշխատակիցները նաև կազմել են այն ավիաընկերությունների ցանկը, որոնց դեպքում ուշացումներն ունեն բավականին բարձր հավանականություն։ Աշխատակիցները դրանք բաժանել են երեք մասի․ երկարատև չվերթներ, միջին տևողությամբ և կարճ չվերթներ։ Առաջին խմբում ցանկը գլխավորել է Norwegian ավիաընկերությունը, երկրորդ հորիզոնականում է Thomas Cook Airlines-ը, երրորդը Icelandair-ն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը