14 09 2018

Վարչապետի օգնականի անունը հեռացվել է պաշտոնական կայքէջից

Վարչապետի օգնականի անունը հեռացվել է պաշտոնական կայքէջից

Վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր օգնականի նշանակումը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում: Արտառոցն այդ նշանակման մեջ այն էր, որ վարչապետի օգնական էր դարձել առաջին տիկնոջ` Աննա Հակոբյանի վարսավիր-ոճաբանը` Սոֆյա Նավասարդյանը:

Այսօր` նշանակումից ընդամենը մի քանի օր անց,  վարչապետ Նիկոլ Փաշինյա­նի պաշտոնական կայքէջի «Աշխատակազմ» բաժնում Սոֆյա Նավասարդյանի անունը նշված չէ, անգամ վարչապետի որոշումների բաժնից հեռացվել է նշանակման մասին որոշումը:

Թյուրիմացությո՞ւն է, թե՞ Նավասարդյանն այլևս վարչապետի օգնականը չէ` yerkir.am-ը փորձեց ճշտել անձամբ Սոֆյա Նավասարդյանից, ով ասաց, որ հարցազրույցներ և մեկնաբանություններ տալ չի ցանկանում: «Երբ կգա ժամանակը` կպատասխանեմ»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ