13 09 2018

18 տարում սննդամթերքը կրկնակի թանկացել է․ ՄԱԿ

18 տարում սննդամթերքը կրկնակի թանկացել է․ ՄԱԿ

Վերջին 18 տարվա ընթացքում ապրանքների գներն աճել են գրեթե երկու անգամ։ Այսպիսի տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, գրում է Korrespondent.net-ը։

Ինչպես հաղորդվում է, ամենաշատը թանկացել են միսը, կաթնամթերքը և բուսական մթերքը։ Միջինում սննդամթերքի գների ինդեքսը 91․1-ից (2000 թվական) հասել է 174․6-ի (2017 թվական)։ 2018 թվականի օգոստոսի տվյալներով՝ ինդեքսը մի փոքր նվազել է՝ հասնելով 167․6-ի։

Եթե խոսենք նշված ժամանակահատվածում ամենաբարձր ինդեքսի մասին, ապա այն գրանցվել է 2011 թվականին՝ 229․9 ցուցանիշով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ