ՀՀ-ում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները «Կարճևան» հսկիչ-անցակետում մարդատար ավտոմեքենայի զննում կատարելու ընթացքում, որը ժամանել Էր Իրանի Իսլամական Հանրապետությունից, հայտնաբերվել են ներկրման համար արգելված կիսասինթետիկ ափիոնիդի հաբեր:
Այս մասին տեղեկանում ենք սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Ավտոմեքենայի վարորդը, որն Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով հանձնվել Է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներին: Ներկայում անհրաժեշտ համալիր միջոցառումներ են անցկացվում՝ պարզելու իրավախախտման բոլոր հանգամանքները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը