ՀՀ-ում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել «Կարճևան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ):
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Անձնագրային հսկողությունն անցնելու գործընթացում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին իրեն չպատկանող անձնագիր Է ներկայացրել: Հարցման ընթացքում Իրանի քաղաքացին պարզաբանել է, որ սխալմամբ վերցրել Է իր ընկերոջ անձնագիրը, որի հետ միասին եկել Էին Հայաստան: Սահմանված կարգով նշված քաղաքացին հանձնվել Է ՀՀ իրավապահ մարմիններին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը